Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալված 34 ադրբեջանցի հանցագործ հանձնվել է Ադրբեջանին


Ռուսաստանում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության լիազոր ներկայացուցիչ Վագիֆ Շարիֆովը հայտնել է, որ 2005 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում ձերբակալվել են ադրբեջանցի 114 վտանգավոր հանցագործներ, որոնցից 34-ը արդեն հանձնվել են ադրբեջանական կողմին:

«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ, Շարիֆովը տեղեկացրել է նաեւ, որ այդ ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում չեզոքացվել են մի քանի կազմակերպված հանցախմբեր: Բացի այդ, նախապատրաստվել եւ ԱՊՀ ՆԳՆ Խորհուրդ են փոխանցվել մոտ 50 հանցագործների որոնման հարցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG