Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան արժանացել է Ադրբեջանի «Առաջնորդ կանայք» հասարակական միավորման «Տարվա կին» պատվավոր պարգեւին:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Բաքվում երկուշաբթի օրը կայացած հանդիսավոր արարողության ժամանակ միավորման ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Մալահատ Հասանովան ասել է, թե Մեհրիբան Ալիեւան «Տարվա կին» պարգեւին արժանացել է «ադրբեջանական մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, Ադրբեջանի ոչ նյութական ժառանգության պահպանման եւ զարգացման, երկրի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարության, ինչպես նաեւ երեխաների, փախստականների եւ տեղահանված անձանց սոցիալական պայմանները բարելավելուն ուղղված մարդասիրական ծրագրերի իրականացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG