Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նորաստեղծ հանրային հեռուստատեսությունը մտադիր է հայերեն հաղորդումներ հեռարձակել


Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության (ԱՀՀ) գլխավոր տնօրեն Իմայիլ Օմարովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ նորաստեղծ ԱՀՀ-ն նախատեսում է եթեր հեռարձակել հայերեն հաղորդումներ:

«Ազերի-Փրես» գործակալության փոխանցմամբ, Օմարովը նշել է, թե հարցը վերջնական լուծում կստանա հասարակական կարծիքի ուսումնասիրությունից հետո, եւ հայերեն լեզվով հեռարձակումը իրականություն կդառնա, եթե հասարակությունը պաշտպանի այդ գաղափարը:

«Ղարաբաղի հայերը նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են: Մենք նախատեսում ենք նրանց հատուկ կարգավիճակ տալ: Ադրբեջանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն երկրում կատարվող գործընթացներին եւ պետության զարգացմանը: Երբ նրանք տեղյակ լինեն այդ զարգացմանը, իրենք հանդես կգան հայկական օկուպացիայի դեմ», - հայտարարել է Իսմայիլ Օմարովը:

Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության տնօրենը նաեւ նշել է, որ հայերեն լեզվով հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել մինչեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG