Մատչելիության հղումներ

Հունական «Ինտրակոմ»-ը պայմանագիր է ստորագրել «ՎիվաՍել»-ի հետ


Հունական «Ինտրակոմ» ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ շարժական հեռախոսացանցի տեխնոլոգիաների մատակարարման պայմանագիր է ստորագրել Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «ՎիվաՍել»-ի հետ:

Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Forbes ամսագրի ինտերնետային էջը՝ վկայակոչելով բրիտանական AFX գործակալությանը, պայմանագրի միայն առաջին փուլի իրականացումից «Ինտրակոմ»-ը ակնկալում է ավելի քան 22,8 միլիոն եվրոյի եկամուտ:

Համագործակցելով «Ալկատել» ընկերության հետ, «Ինտրակոմ»-ը «ՎիվաՍել»-ին կմատակարարի սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան շարժական կապ ապահովել Հայաստանի ողջ տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG