Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. - «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը, որքան ներկայիս պայմաններում»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը երկուշաբթի օրը Բաքվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցի արդյունքներն ամփոփող ասուլիսում, վերահաստատելով առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հայտարարել է, թե կողմերը «երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը, որքան ներկայիս պայմաններում»:

Ադրբեջանական day.az.-ի հաղորդմամբ, փոխարտգործնախարարի կարծիքով, հայաստանյան լրատվամիջոցների կողմից տարածվող «սադրիչ հայտարարությունները» կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա:

«Կողմերը պետք է զգուշանան ձեռքբերվածը կորցնելուց», - հայտարարել է Ազիմովը՝ նշելով նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցություններում մի շարք հարցերի գծով «դեռեւս կան բարդություններ եւ առկա է դիրքորոշումների տարբերություն»:

Հիշեցնելով, որ օգոստոսի 23-ին ծրագրված են համակարտ կողմերի արտգործնախարարների բանակցությունները, իսկ օգոստոսի 26-ին Կազանում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները, Ազիմովը նշել է կողմերի «առողջ կառուցողականության եւ փոխզիջումների պատրաստակամության» անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG