Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում կկառուցվի Հաղթակամար


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ողջունել է Արցախում Հաղթակամարի կառուցման՝ ամերիկահայ բարերարներ Ալիս եւ Վարդգես Անիվյանների նախաձեռնությունը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հաղթակամարը խորհրդանշելու է «ազգային-ազատագրական պայքարում հաղթանակած ղարաբաղցիներին եւ ողջ հայությանը, ինչպես նաեւ՝ ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայրենիքի պաշտպանների հիշատակը»:

Հաղթակամարը կառուցվելու է Շուշիի արեւմտյան հատվածում՝ Գորիս-Շուշի ավտոմայրուղու մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG