Մատչելիության հղումներ

«Առայժմ շատ վաղ է խոսել համաձայնագրի մասին, քանզի բանակցությունները Ղարաբաղի շուրջ շարունակվում են», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: - «Բոլոր դեպքերում բանակցությունները ընթանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանադրության հիմքի վրա»:

Անդրադառնալով վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեղեկություններին, ըստ որոնց բանակցություններում քննարկվող ծրագիրը ենթադրաբար նախատեսում է հինգ շրջանների վերադարձ եւ հանրաքվե Ղարաբաղում 10-15 տարուց հետո, Մամեդյարովն ասել է, որ այդ լուրերը կամ կարող են սադրիչ բնույթի լինել կամ նպատակ ունեն փորձելու մարդկանց կարծիքը:

«Չի բացառվում, որ Հայաստանը այդպիսով փորձում է լուծել իր ներքին պրոբլեմները», - կարծիք է հայտնել ադրբեջանցի նախարարը:

Մամեդյարովը ասել է, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի երկու երկրների արտգործնախարարների օգոստոսի 22-ի հանդիպումը Մոսկվայում, Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն Կազանում: Մամեդեւարովը չի բացառել, որ այնտեղ երկու նախագահները կարող են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG