Մատչելիության հղումներ

Անդրե Աղասին հրաժարվել է առաջադրվել Նեւադայի նահանգից կոնգրեսականի պաշտոնում


Վերջերս Միացյալ Նահանգների Նեւադա նահանգի բնակիչների ջանքերով եւ ցանկությամբ 2006 թվականին անցկացվելիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Նեւադայից առաջադրվել էր աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասիի թեկնածությունը:

Ներկայումս այս տարածաշրջանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում է հանրապետական Ջոն Փորթերը:

«Աղասին ամենալավ թեկնածությունն է, քանի որ մեծ բարերարի համբավ է վայելում», ասում են նահանգի քաղաքներից մեկի բնակիչները, ովքեր նույնիսկ կազմել էին «քաղաքացիների կոնգրեսական բացատրությունների կոմիտե»՝ փորձելով Աղասիին ներքաշել ընտրապայքարի մեջ:

35-ամյա Աղասին ընտրությունների ժամանակ հաճախ է հանգանակություններ կատարել հօգուտ դեմոկրատ թեկնածուների, եւ միայն մեկ անգամ է աջակցել հանրապետական թեկնածուի:

Հինգշաբթի օրը Անդրե Աղասին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, թե ինքը չի մասնակցելու ընտրություններին:

«Ես շատ շոյված եմ Նեւադայի՝ Կոնգրեսում իմ թեկնածությունը առաջադրելու նախաձեռնությամբ, սակայն չունեմ քաղաքական ասպարեզ մտնելու որեւէ ծրագիր: Ես շարունակելու եմ ջանքեր ներդնել թենիսում, իմ հիմնադրամում եւ ընտանիքիս համար», - հայտարարել է Անդրե Աղասին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG