Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Ազգային հերոսները կստանան նախագահական կենսաթոշակ


Հինգշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի ազգային հերոսների համար նախագահական կենսաթոշակ սահմանելու մասին:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, հրամանագրում ասված է, որ Ազգային հերոսի կոչմանն արժանացած յուրաքանչյուր անձ ամսական կստանա 3 միլիոն մանաթ (շուրջ 600 դոլար): Ազգային հերոսի մահվան դեպքում կենսաթոշակը պետք է ստանան նրա կինն ու երեխաները կամ ծնողները:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից: Ազգային հերոսների կենսաթոշակը վճարվելու է Ադրբեջանի պետական բյուջեից:

«Թուրան»-ը հայտնում է, որ միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության համակարգում Ազգային հերոսի կոչման էին արժանացել 13 մարդ: Բացի այդ, Ադրբեջանի Ազգային հերոս են դարձել ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների, սահմանապահ ծառայության աշխատակիցներ, ինչպես նաեւ քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG