Մատչելիության հղումներ

Ադրբեջանում չեզոքացվել է վահաբականների զինված խումբ


Հուլիսի լույս 13-ի գիշերը զինված ընդհարում է տեղի ունեցել Ադրբեջանի Ապշերոնի շրջանի Նովհանի ավանում:

Անանուն մնալ կամեցած աղբյուրը հայտնել է ANS-ին, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը անցկացրել է ավանում թաքնվող զինված վահաբականների չեզոքացման հատուկ գործողություն:

Ըստ աղբյուրի, վահաբականները ցույց են տվել զինված դիմադրություն, շուրջ երկու ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում նրանցից 3-ը սպանվել են: 6 մարդ ձերբակալվել է:

Ավանի բնակիչներից մեկը հաստատել է գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության փաստը:

Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակայնության հետ կապերի վարչությունից ANS-ին հայտնել են, որ որեւէ տեղեկություն չունեն միջադեպի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG