Մատչելիության հղումներ

Ուկրաինան կմասնակցի Իրան-Եվրոպա գազատարի կառուցման կոնսորցիումին


Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Պյոտր Պորոշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է միանալ դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման միջազգային կոնսորցիումին:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պորոշչենկոն Իրան կատարած այցի արդյունքների ամփոփիչ ասուլիսում հինգշաբթի օրը հայտնել է, թե քննարկվող նախագիծը «չափազանց շահավետ եւ եկամտաբեր է»: Նրա խոսքերով, նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 10 միլիարդ դոլար է:

«Փորձագետների մակարդակով մշակվել են մի քանի տարբերակներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սեւ ծովի տարածքով: Մեկուկես ամսվա ընթացքում փորձագետները պետք է հաշվարկեն ծախսերը եւ այդ նախագծերից ընտրեն ամենաընդունելի տարբերակը», - հայտարարել է Պորոշչենկոն:

Հուլիսի 24-25-ը Իրանում պետք է կայանա շահագրգիր երկրների էներգետիկայի փոխնախարարների հանդիպումը: Հաղորդվում է նաեւ, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել իր տարածքով անցնող գազատարի շինարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG