Մատչելիության հղումներ

Նոր ընդհարում վրաց-ադրբեջանական սահմանային անցակետում


Վրացական աղբյուրները հաղորդում են, որ անցած գիշեր վրաց-ադրբեջանական սահմանի «Lագոդեխի» անցագրային կետում մի քանի տասնյակ մարդ փորձել է Ադրբեջանից անցնել Վրաստան:

«Վրաց հատուկ ջոկատայինների նախազգուշական կրակ են բացել` սխալմամբ վիրավորելով Վրաստանի ֆինանսական ոստիկանության երկու աշխատակցի», - հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հրաձգությունը ծագել է անցագրային կետի հարեւանությամբ, երբ սահմանազանցներն ու ֆինանսական ոստիկանության աշխատակիցները ձեռնամարտի էին բռնվել:

Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ լուրջ միջադեպն է վրաց-ադրբեջանական սահմանին: Անցած շաբաթավերջին «Կարմիր կամուրջ» անցակետում տեղի ունեցած ընդհարման ժամանակ մահացել էր մեկ ադրբեջանցի: Ըստ վրացական աղբյուրների, մահվան պատճառը սրտի կաթվածն էր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG