Մատչելիության հղումներ

«Ես հեռանում եմ Ադրբեջանից հույսով, որ այստեղ ազատ եւ արդար ընտրություններ կանցկացվեն, որոնց շնորհիվ երկիրը խաղաղ, էվոլյուցիոն ճանապարհով անցում կկատարի դեպի ժողովրդավարություն: Ադրբեջանի ժողովուրդը դրան արժանի է», - ասել է այսօր Բաքվում կայացած ասուլիսում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ղեկավար Մադելին 0լբրայթը:

Նրա կարծիքով, Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության աճող հետաքրքրությունը «պայմանավորված է երկրի կարեւոր աշխարհագրական դիրքով, երկու մեծ պետությունների հարեւանությամբ, հարուստ բնական պաշարներով, երկարատեւ հակամարտությամբ եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններով»:

Հարցին, թե ինչ կլինի, եթե ընտրություններն Ադրբեջանում այնուամենայնիվ ազատ ու արդար չլինեն, 0լբրայթը պատասխանել է. - «Հույս ունեմ, որ ժողովրադավարական կլինեն»:

Մինչդեռ Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթն այսօր պնդում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ 0լբրայթը ասել է. - «Ընտրությունների կեղծումը ինքնասպանություն կլինի Ադրբեջանի ղեկավարության համար»:

Թերթի վկայությամբ, արեւմտյան անանուն մի դիվանագետ այդ խոսքերն այսպես է վերծանել. - «Արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին համապատասխանում է նախագահ Իլհամ Ալիեւի շահերին՝ մի բան է իշխանությունից հեռանալ արդար ընտրությունների արդյունքում, բոլորովին այլ բան է իշխանությունից հեռանալ ընտրությունները կեղծելու արդյունքում»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG