Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական բանակը կարող է անցնել Իրաքի սահմանը


CNN-Turk հեռուստակայանի հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում թուրքական բանակը կարող է անցնել Իրաքի պետական սահմանը՝ ոչնչացնելու երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը Հյուսիսային Իրաքում:

Նախօրեին «Անատոլու» գործակալությունը մեջբերել էր ամերիկյան բարձրաստիճան մի պաշտոնյայի կարծիքը, թե «թուրքական բանակը քուրդ գրոհայինների դեմ հակաահաբեկչական օպերացիաներ կարող է անցկացնել միայն իր սահմանների ներսում»:

«Ես ճիշտ չեմ համարում այս հարցով անանուն աղբյուրի հայտարարության մեջբերումը: Հնարավոր է, որ դա նույնիսկ ամերիկյան պաշտոնյայի կարծիք չէ, քանի որ ես գիտեմ՝ ԱՄՆ-ը չի կիսում այդ քաղաքականությունը», - CNN-Turk-ին ասել է Էրդողանը եւ ավելացրել. - «Նման սկզբունքներով առաջնորդվելը սխալ քաղաքականություն է, քանի որ միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս իրականացնել նման օպերացիաներ պետությունների ազգային սահմաններից դուրս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG