Մատչելիության հղումներ

Վրաստանում «ակտիվացել են» սողուններն ու միջատները


Վրաստանյան «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ, երկրում վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել թունավոր օձերի եւ կարիճների հարձակումները մարդկանց վրա:

Օձերի եւ միջատների հսկողության ծառայության աշխատակից Ավթանդիլ Չոլոկավայի խոսքերով, մայիսին եւ հունիսին արձանագրվել է սողունների հարձակման համապատասխանաբար 34 եւ 64 դեպք:

Չոլոկավան նաեւ ասել է, որ մայրաքաղաքում շատ հաճախ բնակիչները հենց իրենց տներում են օձ կամ կարիճ հայտնաբերում, ինչը վկայում է Թբիլիսիում սանիտարական վիճակի կտրուկ վատթարացման մասին: Չոլոկավայի համոզմամբ, հարցը լուծելու համար առաջին հերթին հարկավոր է մաքրման աշխատանքներ կատարել լքված գործարանների, հիմնարկների եւ բնակավայրերի տարածքում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG