Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը կհանդիպի Ադրբեջանի ընդդիմադիր դաշինքի ներկայացուցչի հետ


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հաջորդ շաբաթ հանդիպելու է Ադրբեջանի ընդդիմադիր «YeS» (Yeni Siyase՝ «Նոր քաղաքականություն») դաշինքի համակարգող խորհրդի անդամ, Ադրբեջանի ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովի հետ:

Կուսակցության քարտուղար Ֆուադ Մուխտարովը ANS-ին հայտնել է, թե հուլիսի 18-19-ը Վաշինգտոնում կայանալու է Միջազգային ժողովրդավարական միության (ՄԺՄ) ղեկավարների նիստ, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնելու Էթիբար Մամեդովը:

Ըստ Մուխտարովի, ՄԺՄ-ին ուղղված իր նամակում նախագահ Բուշը հայտնել է, թե հանդիպելու է նիստին մասնակցող կուսակցությունների ղեկավարների, այդ թվում՝ Մամեդովի հետ:

«Հանդիպման ընթացքում ես մտադիր եմ քննարկել տարբեր հարցեր, սկսած Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական հեղափոխություններից մինչեւ Մերձավոր Արեւելքում ազատ ընտրությունների անցկացումը, ժողովրդավարության տարածման գործընթացը», - ասված է նախագահ Բուշի նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG