Մատչելիության հղումներ

Բեյրութում պայթյունից վիրավորվել է Լիբանանի պաշտպանության նախարարը


Երեքշաբթի առավոտյան Բեյրութի արվարձաններից մեկում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս ալ-Մուրը:

Պայթուցիկով լի մեքենան պայթեցվել է այն պահին, երբ դրա մոտով էր անցնում պաշտպանության նախարարի շարասյունը: Մեկ մարդ սպանվել է, մի քանիսը վիրավորվել: Ալ-Մուրը Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի փեսան է: Երկուսն էլ համարվում են սիրիամետ գործիչներ:

Սիրիան այսօր դատապարտել է կատարվածը՝ որակելով որպես ահաբեկչական գործողություն:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG