Մատչելիության հղումներ

«Թելասի»-ին դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը պարտք ունեցող հիմնարկներին


«Թելասի» ընկերությունը սկսել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը հարյուրավոր կազմակերպությունների, որոնց ընդհանուր պարտքը կազմում է մոտ 2,5 միլիոն դոլար:

Երեկ հոսանքազրկվել էր 120 հիմնարկ: «Թելասի»-ի ներկայացուցիչ Պանցուլայան «Ռուսթավի-2» հեռուստակայանին հայտնել է, որ երեքշաբթի օրը կդադարեցվի եւս 200 կազմակերպությունների էներգամատակարարումը:

Նրա վկայությամբ, մատակարարումը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե կազմակերպությունները մարեն պարտքերը կամ հուսալի երաշխիքներ տան, որ մոտ ժամանակներս կանեն դա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ, հոսանքազրկված օբյեկտների թվում են երկրի հետախուզության դեպարտամենտը, անվտանգության ակադեմիան եւ այլ կազմակերպություններ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG