Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ 3ուրի Մերզլյակովը Բաքվում կայացած մամլո ասուլիսում կարծիք է հայտնել, թե «ղարաբաղյան հակամարտության կողմերին չի կարելի լուծում պարտադրել»:

«Կարգավորումն այնպիսին պետք է լինի, որպեսզի դրա մեջ ներգրավված բոլոր կողմերը իրենց ավելի անվտանգ զգան, եւ չխախտվի այս տարածաշրջանում պատմականորեն ձեւավորված հավասարակշռությունը», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Մերզլյակովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման «առանձին ծրագիր» չունի:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի մոտեցումը ինչ-որ չափով տարբերվում է Մինսկի խմբի մյուս համանախագահների դիրքորոշումներից», - նշել է նա:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG