Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունները կքննարկվեն օգոստոսի 29-ին


Երեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, որով օգոստոսի 29-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան է գումարում սահմանադրական փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Ինչպես նախօրեին հայտնել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Անտոնիո լա Պերգոլան, նստաշրջանում հայաստանցի պատգամավորների առջեւ ելույթ ունենալու համար Երեւան է հրավիրվել հանձնաժողովի քարտուղար Բուկիկիոն:

Հայաստանի ընդդիմությունն առայժմ վերջնական որոշում չի կայացրել քննարկմանը մասնակցելու-չմասնակցելու մասին:

Հայաստանի խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում սահմանադրական փոփոխությունների նախագիծը նոյեմբերին կդրվի համազգային հանրաքվեի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG