Մատչելիության հղումներ

Քննարկվել է Բաքվում անցկացվելիք վրաց-ադրբեջանական գործարար համաժողովի օրակարգը


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ Արդբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը երեքշաբթի օրը Թբիլիսիում քննարկել են հուլիսի 19-ին Բաքվում կայանալիք վրաց-ադրբեջանական գործարար համաժողովի օրակարգը:

Ադրբեջանի փոխվարչապետը, «Կավկազպրես»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է, թե քննարկվել է նաեւ Վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի՝ հուլիսի 18-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի շրջանակը:

«Քննարկելու ենք նաեւ {միջկառավարական հանձնաժողովի նիստում] ընթացիկ տնտեսական հիմնախնդիրները, ապրանքաշրջանառությունը, էներգետիայի տարանցումը», - ասել է Աբասովը:

Այդ օրերին ծրագրված են Վրաստանի վարչապետի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG