Մատչելիության հղումներ

«Տեղի է ունեցել հայ-թուրքական գաղտնի հանդիպում»


Ինչպես հաղորդել է CNN-Turk հեռուստակայանը, եվրոպական քաղաքներից մեկում տեղի է ունեցել հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի հանդիպում, որի ընթացքում Թուրքիան ներկայացրել է իր առաջարկները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ:

Հանդիպումը, ըստ հեռուստակայանի, հետեւել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակներ փոխանակմանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:

Շուտով եվրոպական քաղաքներից մեկում կայանալու է երկրորդ հանդիպումը, որի ժամանակ առաջարկներ կներկայացնի հայկական կողմը:

CNN-Turk-ը նաեւ հաղորդել է, որ Քոչարյանը եւ Էրդողանը համաձայնել են կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնք կբավարարեն երկու կողմերին եւ կստեղծեն վստահության մթնոլորտ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG