Մատչելիության հղումներ

Հերթական տարածաշրջանային այցի շրջանակներում չորեքշաբթի օրը Հայաստան կժամանեն Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները:

Ամերիկացի Սթիվեն Մաննը, ֆրանսիացի Բեռնար Ֆասյեն եւ ռուսաստանցի Յուրի Մերզլյակովը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, նույն օրը կմեկնեն Ստեփանակերտ՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ:

Միջազգային միջնորդները Երեւան կվերադառնան հուլիսի 15-ին: Օրվա առաջին կեսին ծրագրված են նրանց հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նույն օրը համանախագահները հանդես կգան տարածաշրջանային այցի ամփոփիչ ասուլիսով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG