Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդները Բաքվում հանդիպել են Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավարների հետ


Տարածաշրջանային այցը Բաքվից սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննը, Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը երկուշաբթի օրը Բաքվում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հատկապես մեծ ուշադրություն են հատկացրել միջազգային միջնորդների հանդիպումներին Նիզամի Բահմոնովի (ով ներկայացվում է որպես «Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավար») եւ Էլբրուս Թահմազովի (արդբեջանական ներկայացմամբ՝ «Լաչինի շրջանի ղեկավարը») հետ հանդիպումներին:

Հանդիպման ընթացքում, ինչպես փոխանցվում է, քննարկվել է պաշտոնական Բաքվի վերջերս հնչեցրած առաջարկը՝ Աղդամ – Ստեփանակերտ - Գորիս – Սիսիան - Նախիջեւան ավտոճանապարհի բացման վերաբերյալ: Համանախագահները հետաքրքրվել են, թե որքանով անվտանգ կլինի այդ ճանապարհը, ինչին արդբեջանցիները արձագանքել են, թե դրա կանոնավոր շահագործումը հնարավոր կլինի միայն միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության ներքո: Բահմոնովը նաեւ ասել է, թե ճանապարհի անվտանգության երաշխիքներից մեկը կարող է դառնալ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տները: Իսկ այսօր Լաչինում ապրող հայերը պիտի վերաբնակեցվեն, քանի որ նրա խոսքերով «վերջին հարյուր տարիներին Լաչինում հայեր չեն ապրել»: Բահմոնովը նույնիսկ դրամական փոխհատուցում է խոստացել Լաչինից հայ վերաբնակներին:

Ղարաբաղի «ադրբեջանկան համայնքի» ներկայացուցիչները Մինսկի խմբի համանախագահներին առաջարկել են նրանց հետ մեկնել Ստեփանակերտ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության հետ, ում իրենք, սակայն, անվանում են «Ղարաբաղի հայկական համայնքի ղեկավարներ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG