Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Ղրղըզստանում կայացած նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է երկրի նախագահի պաշտոնակատար Կուրմանբեկ Բակիեւը: Նրա օգտին քվեարկել են Ղրղըզստանի ընտրողների շուրջ 89 տոկոսը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տուգունալի Ադբրահիմովը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների շուրջ 75 տոկոսը: Կուրմանբեկ Բակիեւի 5 հակառակորդներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ 4 տոկոսից ավելի քվե: Բոլորին դեմ քվեարկել են ընտրողների մոտ 1 տոկոսը:

Ըստ միջազգային դիտորդներից ստացված նախնական տեղեկությունների, նախընտրական պայքարը Ղրղըզստանում անցել է բավական հանգիստ իրավիճակում՝ «առանց վարչական ռեսուրսների օգտագործման եւ լուրջ իրավախախտումների»:

Հաղորդվում է նաեւ, որ այժմ Մոսկվայում բնակվող Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը ընտրություններին չի մասնակցել՝ դա բացատրելով «Մոսկվայում Ղրղըզստանի դեսպանության անբարյացակամ մթնոլորտով»:

Ղրղըզստանում մարտի 24-ի իշխանափոխություն հետո Մոսկվայում բնակվող Ակաեւը մոսկովյան «Կոմերսանտ» թերթի հարցազրույցում նշել է, թե «հենց սկսզբից պաշտպանել է Կուրմանբեկ Բակիեւի եւ ընդդիմության առաջնորդներից Ֆելիքս Կուլովի կազմած դաշինքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG