Մատչելիության հղումներ

logo-print

Լյուքսեմբուրգի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել Եվրասահմանադրությունը


Կիրակի օրը Լյուքսեմբուրգում կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով, երկրի բնակչության 58 տոկոսը քվեարկել է Եվրասահմանադրության ընդունման օգտին:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հանրաքվեի նախօրեին հայտարարել էր, թե դրա ձախողման դեպքում հրաժարական է տալու:

Յունկերը, որը երկիրը ղեկավարում է արդեն 11 տարի, Եվրամիության Սահմանադրության ընդունման ամենաակտիվ եւ հետեւողական ջատագովներից է:

Մինչեւ այժմ Եվրամիության անդամ 25 պետություններից Սահմանադրությունը ընդունել են 12-ը, որոնցից միայն Լյուքսեմբուրգում եւ Իսպանիայում է այն ընդունվել հանրաքվեով: Մյուսներում Եվրասահմանադրությունը հաստատել են խորհրդարանները:

Անցած ամիս Եվրամիության Սահմանադրությունը հանրաքվեի ընթացքում մերժել էին Ֆրանսիան եւ Հոլանդիան, ինչը Եվրամիության ներսում լուրջ ճգնաժամի պատճառ էր դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG