Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրամից եւ կառավարության միջոցներից արդեն 1միլիոն 24 հազար լարի գումար է հատկացվել Ախալքալակի կենտրոնական՝ Ազատության փողոցի վերանորոգման համար:
«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ախալքալակում անցկացված մրցույթով շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: Ըստ նախատեսված ծրագրի վերանորոգվելու եւ ոչ միայն Ախալքալակի գլխավոր փողոցը եւ դրա մայթերը, այլեւ երեսպատվելու են փողոցի վրա գտնվող բոլոր շենքերը:
Ծրագրվում է աշխատանքներն ավարտել մինչեւ նոյեմբեր: