Մատչելիության հղումներ

Լոնդոնյան ահաբեկչության զոհերի թիվը անցնում է 50-ից


Լոնդոնի ոստիկանության ղեկավար 3ան Բլերը այսօր հայտնել է, որ երեկ Լոնդոնում իրագործված ահաբեկչության զոհերի թիվը անցել է 50-ից: Նրա խոսքերով, զոհերի ստույգ թիվը դժվար է ասել, քանզի մետրոյում եւ ավտոբուսում հայտնաբերվել են մարմինների բազում մնացորդներ, որոնք հնարավոր չէ իդենտիֆիկացնել, ուստիեւ՝ առայժմ անհնար է ստույգ պարզել, թե քանի մարդ է զոհվել այնտեղ:

Բլերը հայտնել է նաեւ, որ հիվանդանոց է տեղափոխվել 100 մարդ, որոնցից 22-ի վիճակը ծանր է:

Լոնդոնի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, թե առայժմ ոչ մի ապացույց չկա, որ երեկ քաղաքում իրականացված 4 պայթյունները մահապարտ ահաբեկիչների ձեռքի գործն է:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG