Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կազանում փաստաթուղթ կներկայացնեն


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 26-ին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկմանը կներկայացնեն «Պրահայի գործընթացի» բանակցությունների ընթացքում ստեղծված փաստաթուղթ:

«Մինչեւ Կազանի հանդիպումը դեռ պետք է ապրել», - «Ռեգնում» գործակալությանը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը՝ առանց ներկայացնելու փաստաթղթի մանրամասները:

Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում ծրագրված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Ավելի վաղ Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ այդ հանդիպման արդյունավետության վերաբերյալ առանձնապես լավատեսություն չունի:

«Կողմերի դիրքորոշումներն էապես տարբերվում են: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի նախկին կարգավիճակին վերադարձ չի կարող լինել», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա Իլհամ Ալիեւը հայկական կողմի հետ բանակցությունների փաստն իսկ համարում է Բաքվի կողմից զիջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG