Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Թոնի Բլերին


Լոնդոնում հուլիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ Է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թոնի Բլերին:

«Մենք գիտակցում ենք, որ բարբարոսական այդ գործողությունների թիրախը համայն մարդկությունն էր եւ խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով», - ասված է ուղերձում: - «Խնդրում եմ ընդունել մեր խորին ցավակցությունները Հայաստանի ժողովրդի եւ անձնապես իմ անունից: Հարգելի պարոն Վարչապետ, այսօր մենք մտովի Ձեզ եւ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ուժեղ եւ տոկուն ժողովրդի հետ ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG