Մատչելիության հղումներ

«Մինչեւ տարեվերջ Ադրբեջանը լինելու է իմ ուշադրության կենտրոնում Հարավային Կովկաս կատարելիք իմ այցերի ընթացում: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են տալիս Ադրբեջանին ապացուցելու ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը», - Բաքվում հինշաբթի օրը հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:

«Զերկալո» թերթի փոխանցմամբ, Տալվիտիեն հայտնել է, որ առաջիկա ամիսներին ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Ադրբեջանին եւ մտադիր է սեպտեմբերին եւ հոկտեմբերին կրկին այցելել Ադրբեջան՝ ընտրությունների նախօրեին իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի կարծիքով, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընտրությունները «չեն ազդի հայ-ադրբեջանական հակամարտության հաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա»: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ «ընրությունները կանցնեն ազատ եւ արդար եւ կստանան Եվրոպայի հանրության աջակցությունը»:

Դիվանագիտական աղբյուրներից «Զերկալո»-ին հայտնի է դարձել, որ Եվրամիությունում բոլորը կիսում են Հեյկի Տալվիտիեի լավատեսությունը: Եվրոպական չափանիշերին խորհրդարանական ընտրությունների չհամապատասխանելու դեպքում Եվրամիությունը մտադիր է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, օրինակ՝ ճշտումներ մտցնելով «Նոր հարեւանություն» ծրագրի մեջ:

«Եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն չափից դուրս վատ, չի բացառվում, որ այդ ծրագրի իրականացումը Ադրբեջանում լիովին դադարեցվի», - հայտարարել է թերթի աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG