Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը կհանդիպեն Ախալքալակում


Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի Ախալքալակից ընտրված պատգամավոր Համլետ Մովսիսյանը հինգշաբթի օրը հայտնել է, որ առաջիկայում կկայանա Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Անդրանիկ Մարգարյանի եւ Զուրաբ Նողաիդելու հանդիպումը Ախալքալակում:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Համլետ Մովսիսյանը նշել է, որ Հայաստանը պետք է մասնակցի Վրաստանի հայաշատ Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բերալավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Նա նաեւ հավաստիացրել է, թե Ախալքալակի բնակչությունը ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո զբաղվածության խնդիր չի ունենա:

Վրաստանի խորհրդարանի 5 հայազգի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի իր գործընկեր Նինո Բուրջանաձեի հետ` Ջավախք համատեղ ճանաչողական այց կատարելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG