Մատչելիության հղումներ

Փարիզյան դատարանը հանրագիտարանի խմբագիրներին տուգանել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար


Փարիզի դատարաններից մեկը չորեքշաբթի օրը ֆրանսիական Quid հանրագիտարանի խմբագիրներին պարտադրել է խորհրդանշական տուգանք վճարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հարյուր հազարավոր հայերի սպանությունները անհավասարակշիռ ներկայացնելու համար»:

Դատարանի որոշման համաձայն, ինչպես հաղորդում է «Ասուշիեյթեդ Փրես» գործակալությունը, Quid հանրագիտարանը պաշտպանել է Թուրքիայի դիրքորոշումը՝ խիստ հակիրճ ներկայացնելով հայկական կողմի տեսակետը: Դատարանի որոշմամբ, խմբագիրները պետք է վճարեն տուգանք՝ 1,19 դոլար: Դատարանի վճիռը նաեւ պարտադրաբար պետք է հրապարակվի երեք օրաթերթերում, երեք շաբաթաթերթերում եւ հանրագիտարանի ինտերնետային էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG