Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բնակչությունը կազմում է 8 միլիոն 388 հազար մարդ


2005 թվականի անցած ամիսների ընթացքում Ադրբեջանի բնակչությունը աճել է 41 հազարով եւ հուլիսի 1-ի դրությամբ կազմել 8 միլիոն 388 հազար մարդ:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեում ANS-ին հայտնել են, որ երկրի բնակչության 4 միլիոն 319 հազարը (51,5 տոկոսը) բնակվում են քաղաքներում, իսկ 4 միլիոն 69 հազարը կամ 45,5 տոկոսը՝ գյուղերում:

Մոտավորապես նույնն է հարաբերակցությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ՝ 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1033 կին: Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 69,6, իսկ կանանց՝ 75,2 տարի է: Բնակչության միջին տարիքը 31 տարեկան է: Առաջին կիսամյակում ծնվել է 68 հազար 100 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG