Մատչելիության հղումներ

Հանդիպել են Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները


Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիեւը, ում գլխավորած պատվիրակությունը այս օրերին այցով գտնվում է Վրաստանում, չորեքշաբթի հանդիպում է ունեցել Վրաստանի պետական սահմանների պաշտպանության դեպարտամենտի նախագահ Բարդի Բիցաձեի հետ:

Հանդիպումից հետո Բացիձեն ասել է, թե վրաց-ադրբեջանական սահմանը «վերջնականապես չի որոշվել»: Նրա խոսքերով, նպատակահարմար է, որ երկու երկրների արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունները որքան հնարավոր է արագ միավորվեն՝ այդ խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում Բիցաձեն եւ Գուլիեւը քննարկել են նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: «Մենք ամենաբարձր մակարդակով համագործակցում ենք Վրաստանի հետ: Այդ երկիրը մեր ռազմավարական գործընկերն է», - ասել է Գուլիեւը:

Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպելու է նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլիի հետ:

Այսօր Գուլիեւի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Վրաստանի պետական սահմանի «Գարդաբանի» շրջանային վարչության բաժանմունք, ինչպես նաեւ՝ Կարմիր կամրջի անցակետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG