Մատչելիության հղումներ

2012 թվականի ամառային օլիմպիական խաղերը կկայանան Լոնդոնում


Միգազգային օլիմպիական կոմիտեն չորեքշաբթի օրը Սինգապուրում որոշել է, որ 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

Քվեարկության առաջին փուլում 0լիմպիադա- 2012-ը հյուրընկալելու հնարավորությունից նախ զրկվել են Մոսկվան, Նյու 3որքը եւ Մադրիդը:

Եզրափակիչ փուլում ընտրությունը եղել է Փարիզի եւ Լոնդոնի միջեւ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոժեն վերջնական քվեարկությունից հետո մամուլի ներկայացուցիչներին հաղորդել է, որ 30-րդ Ամառային օլիմպիադայի մայրաքաղաք ընտրվել է Լոնդոնը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը արդեն երկու անգամ՝ 1908 եւ 1948 թվականներին, հյուրընկալել է ամառային օլիմպիական խաղերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG