Մատչելիության հղումներ

Թուրքական հատուկ ծառայությունների պնդմամբ, ահաբեկչական գործողությունները երկրում կոորդինացվում են


Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որ երկրում են գտնվում 35 մահապարտ-գրոհայիններ, որոնք պատրաստ են ցանկացած պահի իրականացնել ահաբեկչական գործողություններ կառավարական հաստատություններում եւ ռազմական օբյեկտներում:

Թուրքական «ՀաբերԹյուրք» հեռուստաալիքը որպես այդ տեղեկությունների հաստատում է դիտարկում Ստամբուլում անցած ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչական գործողության փորձը, երբ մահապարտ-գրոհայինը փորձել էր պայթեցնել արդարադատության նախարարության շենքը, սակայն սպանվել էր անվտանգության աշխատակիցների կողմից:

Պարզվել է, որ ահաբեկիչը ձախ կուսակցության անդամ էր: Հեռուստաալիքը նշում է, թե ձախ ծայրահեղական կուսակցությունների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունները համընկել են Քրդական աշխատավորական կուսակցության ակտիվացման հետ: Այդ հանգամանքը, երկրի ուժայինների կարծիքով, վկայում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների կոորդինացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG