Մատչելիության հղումներ

Հեյկի Թալվիտիեն ժամանել է Բաքու


Երեքշաբթի երեկոյան երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Այցի նպատակը նոյեմբերի 6-ի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանում տիրող իրավիճակին ծանոթանալն է:

«Թուրան» գորակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Հեյկի Տալվիտիեն հանդիպելու է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» եւ «ԵՍ» (Yeni Siyase՝ «Նոր քաղաքականություն») դաշինքի ներկայացուցիչներին, որից հետո կկայանան նրա հանդիպումները իշխանության ներկայացուցիչների՝ արտգործնախարարի եւ ներքին գործերի նախարարի, Բաքվի քաղաքապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ:

Նախատեսված է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բացի այդ, Հեյկի Տալվիտիեն Ադրբեջանում առկա իրավիճակը կքննարկի Ադրբեջանում Եվրամիության պետությունների դեսպանների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG