Մատչելիության հղումներ

Դաղստանում պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը


Չորեքշաբթի գիշերը պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը Մոզդոկ-Կազիմագոմետ հատվածում (Դաղստան):

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Ռոստով-Բաքու ավտոմայրուղու 828-րդ կիլոմետրի վրա՝ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայից ոչ հեռու գտնվող Ույ-տաշ տարածքում: Պայթյունի հետեւանքով շարքից դուրս է եկել գազատարի 1200 միլիմետր տրամագծով խողովակի մի հատվածը, սակայն գազի բռնկում տեղի չի ունեցել:

Վերականգնողական աշխատանքեր իրականացնող «Կասպիգազպրոմ» ընկերության փորձագետները հայտնել են, թե վթարի պատճառով գազամատակարարման ընդհատում Դաղստանում չի լինի՝ մատակարարումը կիրականացվի շրջանցիկ գազատար ուղիներով:

Փոխարենը ընդհատվել է գազամատակարարումը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Ըստ փորձագետների, վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի 1 օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG