Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է կառուցել հսկայական մի ուղեւորանավ, որի միաժամանակ կարող է տեղափոխել շուրջ 100 հազար ուղեւոր:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Լողացող քաղաք» անունը կրող նավը նախատեսվում է կառուցել Իսքենդերուն քաղաքում: Նավի երկարությունը կլինի 417, լայնությունը՝ 246 մետր: Նավի ջրի վրա կխոյանա 115 մետր, ջրատարողությունը ՝ 3 միլիոն տոննա:

Նավի ուղեւորները հնարավորություն կունենան օգտվել շուրջ 3 հազար խանութներից, կազինոներից եւ ռեստորաններից: Նավի վերին տախտակամածում կտեղակայվի օդանավակայանը՝ 2 վազքուղիներով:

«Լողացող քաղաքը» առաջին նավարկությունը նախատեսվում է իրականացնել 3,5 տարի հետո: Նախագծի արժեքն է շուրջ 11 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG