Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում գործում են 100 ամերիկյան ընկերություններ


Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը, ելույթ ունենալով Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, ասել է. - «Մենք համագործակցում ենք Ադրբեջանի տնտեսությունը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով, եւ դրա արդյունքն այն է, որ Ադրբեջանում հիմա գործում են 100 ամերիկյան ընկերություններ»:

Ամերիկացի դիվանագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ազատ ե արդար ընտրությունների անցկացումը «շատ կարեւոր առաջընթաց քայլ կլինի Ադրբեջանի համար»:

«Մենք առաջխաղացում ենք նկատում մամուլի ազատության եւ հավաքների իրավունքի ապահովման բնագավառում», - նշել է Ռինո Հարնիշը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG