Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հերթական մոնիտորինգը հայ-ադրբեջանական շփման գծում


Հուլիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիս-արեւմտյան հատվածում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մոտակայքում:

Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա) եւ Պետեր Քիին (Մեծ Բրիտանիա):

Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ադրբեջանական կողմը, ի տարբերություն հայկականի, դիտարկման առաքելության անդամներին չի առաջնորդել առաջավոր դիրքեր: Դիտարկման ժամանակ որեւէ միջադեպ չի գրանցվել:

Դիտարկման խմբին ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG