Մատչելիության հղումներ

Թբիլիսիում սկսվել է Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հիմնադիրների հավաքը


Երեքշաբթի օրը Թբիլիսիում տեղի կունենա Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ՏԲԿ) հիմնադիրների հավաքը, որին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բնապահպանության նախարարներ Վարդան Այվազյանից, Հուսեյն Բաղիրովից եւ Գեորգի Պապուաշվիլուց բացի, կմասնակցի նաեւ Եվրահանձնաժողովի բնապահպանության հարցերով տնօրինության ղեկավար Սոլեդադ Բլանկոն:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի բարեփոխմանը եւ Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրին առնչվող հարցեր:

Հանդիպման մասնակիցներին կողջունի Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ժակ Վանտոմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG