Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ երկրներում ամենաբարձր արդյունաբերական աճը գրանցվել է Ադրբեջանում


ԱՊՀ վիճակագրության միջպետական կոմիտեի տվյալներով, ԱՊՀ երկրներից այս տարվա հունվար-մայիս ամիսներին ամենաբարձր արդյունաբերական աճը՝ 19,4 տոկոս, արձանագրվել է Ադրբեջանում:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արդյունաբերության աճը Հայաստանում կազմել է 4,5, Վրաստանում՝ 10,9, Բելառուսում՝10,6, Տաջիկստանում՝ 7,9, Ղազախստանում՝ 7,2, Ուկրաինայում՝ 6,2, Մոլդովայում՝ 3,8 եւ Ռուսաստանում՝ 3,2 տոկոս: Արդյունաբերական աճը նվազել է միայն Ղրղըզստանում՝ 8,1 տոկոսով:

2005 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է Ադրբեջանում՝ 16, Հայաստանում՝ 8,5, Ռուսաստանում՝ 4,8 եւ Ուկրաինայում՝ 4,7 տոկոս:

Ինչ վերաբերում է սղաճի տեմպերին, ապա հունվար-մայիս ամիսներին ամենաբարձր սղաճը արձանագրվել է Ուկրաինայում՝ 19,4 տոկոս, իսկ ամենացածրը Հայաստանում՝ 2,9 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG