Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի 109 խաղաղապահներ մեկնեցին Իրաք


Երկուշաբթի առավոտյան խաղաղապահ առաքելությամբ Իրաք են մեկնել Ադրբեջանի բանակի 109 զինվորներ եւ սպաներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ANS-ին հայտնել են, թե նրանք կփոխարինեն Իրաքում ծառայությունը ավարտած իրենց գործընկերներին: Վերջին անգամ Իրաքում ծառայող 97 ադրբեջանցի զինվորականների ռոտացիան իրականացվել էր այս տարվա հունվարի 6-ին:

Ներկայումս Իրաքում են գտնվում ադրբեջանցի 150 զինվորականներ, որոնք մասնակցում են Քյարբալա եւ Սադամ Հուսեյնի հարազատ՝ Տիկրիտ քաղաքում կենսական նշանակության օբյեկտների անվտանգության ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG