Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան նոյեմբերի 6-ին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 6-ին անցկացնելու մասին:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցիները պետք է ընտրեն Միլլի Մեջլիսի 125 պատգամավորներին, ընդ որում, համաձայն Ընտրական օրենգրքի՝ միայն մեծամասնական ընտրակարգով:

Միջազգային կազմակերպությունները եւ քաղաքական շրջանակները, մինչդեռ, շարունակում են ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ պահանջելով ապահովել առաջիկա ընտրությունների թափանցիկությունն ու ժողովրդավարականությունը:

Միջազգային կառույցները իրենց դժգոհությունն են հայտնել անցած շաբաթավերջին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ Ընտրական օրենսգրքում Եվրախորհրդի Վենետիկի հանձաժողովի կողմից առաջարկվող փոփոխությունների տարբերակի մերժման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG