Մատչելիության հղումներ

Վրաստանի առափնյա անվտանգության ծառայությունը երկու թուրքական նավ է կալանել


Վրաստանի առափնյա անվտանգության ծառայությունը կիրակի օրը չեզոք ջրերում կանգնեցրել է Աբխազիա ուղեւորվող թուրքական երկու նավ, որոնք տեղափոխում էին մետաղի ջարդոն եւ հացահատիկ:

«Նրանք խախտել են նավարկության կանոնները: Նավերն այժմ ծովում են, այդ պատճառով բոլոր մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ», - «Ինտերֆաքս»-ին ասել է Փոթի նավահանգստի առափնյա անվտանգության ծառայություն ղեկավար Կոբա Բոչորիշվիլին:

Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան՝ այն գնահատելով որպես «աբխազական երկաթուղու վերաբացման գործընթացին խոչընդոտելու ակնհայտ փորձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG