Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Թուրքայի արեւելյան Բինգյոլ նահանգում պայթեցվել է Էլյազիգ-Թաթավան երթուղով ընթացող փոստատար գնացքը, որի հետեւանքով 6 մարդ զոհվել է, եւս 8-ը՝ վիրավորվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ- փոխանցմամբ, ահաբեկչական գործողության արդյունքում գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Սպանվել եւ վիրավորվել են ուղեբեռի անվտանգությունը ապահովող թուրքական ուժային կառույցների աշխատակիցները:

Պայթյունի պահին գնացքում եղել են 150 ուղեւորներ: Ենթադրվում է, որ ահաբեկչական գործողությունը իրականացրել են քուրդ գրոհայինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG