Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ձերբակալվել է 80 ցուցարար


Հինգշաբթի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ներքին գործերի հատուկջոկատայինների եւ ձյուդոիստներ Ալեքսի Դավիթաշվիլու եւ Գեորգի Ռեւազիշվիլու դատապարտման դեմ Ռուսթավելու պողոտայում բողոքող ցուցարարների միջեւ: Իրավապահները ձերբակալել են շուրջ 80 ցուցարարների, որոնց ներկայացվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք:

Հունիսի 28-ին Գերագույն դատարանը Ալեքսի Դավիթաշվիլուն եւ Գեորգի Ռեւազիշվիլուն դրամաշորթության մեղադրանքով եռամսյա նախնական կալանքի վերցնելու մասին որոշում էր կայացրել: Որոշման դեմ բողոքի ցույց կազմակերպած՝ Դավիթաշվիլու եւ Ռեւազիշվիլու ազգականներին ու մտերիմներին գրեթե անմիջապես միացել էին ընդդիմության ներկայացուցիչները:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նախորդ օրը Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցած անկարգությունները ուրբաթ օրը տեղափոխվել են Վրաստանի խորհրդարան՝ վերածվելով ծեծկռտուքի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG