Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում աշխատանքի չեն ընդունում ադրբեջանցիներին


Ստամբուլում աշխատանքի չեն ընդունում ադրբեջանցիներին, ավելին՝ խանութներում փակցված են «Պահանջվում են աշխատողներ, բայց ոչ ազերիներ» ցուցանակներ:

Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրագիմ Նաբիօղլուն հայտնել է ANS-ին, թե գումար վաստակելու նպատակով Թուրքիա ժամանած ադրբեջանցիների 99 տոկոսը չունի համապատասխան թուլտվություն:

«Թուրք գործարարները ռիսկի են դիմում՝ աշխատանքի վերցնելով Նախիջեւանից կամ Բաքվից եկած ադրբեջանցիներին, քանի որ նրանք չունեն աշխատելու իրավունք եւ խախտում են վիզային ռեժիմը», - ավելացրել է Նաբիօղլուն:

Նրա խոսքերով, աշխատանքի իրավունք ստանալու համար պետք է աշխատել առնվազն մեկ տարի, իսկ վիզաները տրվում են միայն մեկ ամսով: Այդ պատճառով էլ գործատուները խնդրում են ադրբեջանցիներին նախ ստանալ աշխատանքի իրավունքը եւ հետո միայն դիմել աշխատանքի տեղավորման համար:

«Հարյուրավոր ադրբեջանցիներ են աշխատանքի տեղավորվելու ակնկալիքով մեկնում են Թուրքիա, այդ պատճառով Բաքվում Թուրքիայի դեսպանությունը այս հարցերի հետ կապված որոշ սահմանափակումներ է մտցրել», - հայտնել է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG